|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարդու մահով քրիստոնյան երբեք չի ուրախանում, այլ խորհում է Աստծո եւ մարդկանց առջեւ ծանր պատասխանատվության մասին, հույս տածում ու աշխատում, որ ցանկացած իրադարձությունը կհանգեցնի ոչ թե ատելության աճի, այլ խաղաղության: Այսօր Ուսամա բեն Լադենի սպանության կապակցությամբ այսպիսի մեկնաբանություն է արել Վատիկանի կնիքի ծառայության ղեկավար, քահանա Ֆեդերիկո Լոմբարդին:
«Ուսամա բեն Լադենը, ինչպես բոլորս գիտենք, մարդկանց միջեւ ատելության ու թշնամանքի սերմանման ծանր պատասխանատվություն էր կրում` Աստծո բազմաթիվ զավակների մահվան պատճառ դառնալով եւ այդ նպատակով կրոնն օգտագործելով»,- հավելել է նա:
Վատիկանի «Ֆիդես» տեղեկատվական գործակալությունը հայտնել է, որ ահաբեկչի սպանությունից հետո, Պակիստանի խոշոր քաղաքներում անվտանգության նկատառումներով փակվել են քրիստոնեական դպրոցներն ու տաճարները: Դրանց առջեւ ոստիկանները հսկողություն են սահմանել: