Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Թուրքիային եւ Ադրբեջանին զուգահեռ մշակութային եւ հոգեւոր հուշարձանները հաճախ պղծվում եւ ոչնչացվում են նաեւ բարեկամական համարվող Վրաստանում: Վրաստանի վարած այս քաղաքականության մասին այսօր փորձեցինք մեկնաբանություններ ստանալ:
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը «Երկիր»-ի հարցին ի պատասխան ասաց. «Թուրքիան բացահայտ թշնամի է, եւ հասկանալի է նրա քաղաքականությունը եւ վերաբերմունքը մեր հուշարձանների նկատմամբ: Իսկ վրացիները խորամանկորեն եւ թաքնված են գործում: Վերջին ժամանակներս թարմ պատմություն է` կապված Թբիլիսիի Սբ Նորաշեն եկեղեցու հետ, որը ցանկանում են վրացականացնել: Ես ինքս Վրաստանն ավելի վտանգավոր եմ համարում, քան Թուրքիան, համենայն դեպս թուրքերը բացահայտ են գործում, իսկ վրացիների արածը չենք տեսնում»:
ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը տվեց իր մեկնաբանությունը` ասելով, որ այս առիթով բազմաթիվ դատապարտող հայտարարություններ եղել են: «Այս հարցերը նաեւ կբարձրացվեն Ամենայն Հայոց կաթողիկոսի` առաջիկայում Վրաստան կատարելիք այցի ժամանակ, եւ կփորձվի հնարավորինս լուծումներ գտնել: Իսկ իշխանությունները կսպասեն` տեսնելու համար, թե երկու հովիվների կողմից ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- նշեց նա:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը անթույլատրելի համարեց ցանկացած երկրում որեւէ ազգի պատկանող մշակութային հուշարձանի նկատմամբ նման վերաբերմունքը` լինի դա Թուրքիայում, թե Վրաստանում: