|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Իրականության ու պատրանքների արանքում
Նա, ով պատերազմ է ուզում Ադրբեջանի հետ, խելագար է ու արկածախնդիր։ Նա, ով չի ուզում նկատել, որ Ադրբեջանը հերթական պատերազմն է սանձազերծում, ինքնախաբեությամբ է զբաղված։ Իսկ նա, ով չի հասկանում, որ մուրալով հնարավոր չէ խաղաղություն Ադրբեջանի հետ, անմեղսունակ է։
Նիկոլ Փաշինյանը երկրորդ պատերազմն է բերում հայ ժողովրդի գլխին։ Հայ ժողովուրդը պատրա՞ստ է պատերազմական իրավիճակում Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ վստահել գերագույն հրամանատարի դերը։ Հարցը հռետորական չէ»։