|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իշխանության հետ մերձեցմամբ «արմատական» ընդդիմությունը, կամա թե ակամա, լեգիտիմացնում է գործող նախագահին եւ իրենց իսկ որակած «ավազակապետությունը»: Դժվար է պատկերացնել, որ նման որակական նահանջ կարող էր լինել՝ առանց համարժեք «փոխհատուցման» պահանջի: Եվ հիմա, թերեւս, ամերիկյան միջնորդների ակտիվ ներգրավմամբ, որոշվում են փոխհատուցման ժամկետներն ու ձեւաչափը:
Առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չկա. զոհասեղանին կամ Ազգային ժողովն է դրվելու, կամ կառավարությունը: Առաջինի հետ կապված որոշակի է արտահերթ ընտրության հեռանկարը, բաց խորհրդարանը ցրելու համար նախ պետք է լուծվի դրա սահմանադրականության խնդիրը, քանի որ սահմանված է այդ քայլի ձեռնարկման համար միայն երեք դեպք: Մինչդեռ կառավարությունը կարող է ցրվել ցանկացած պատրվակով. թե՛ իրավական եւ թե՛ քաղաքական առումներով, ամենաթույլ օղակը սա է:
Բայց հարց է՝ կբավարարի՞, արդյոք, այս տարբերակը արմատականներին, որոնք երկար-բարակ մտածելու ժամանակ արդեն չունեն: Անկախ ամեն ինչից, ակնհայտ է մեկ բան. այդ գինը վճարվելու է իշխանական կոալիցիայի հաշվին. խորհրդարանում՝ իր մանդատները, կառավարությունում՝ իր պորտֆելները կորցնելով: Արդյո՞ք կոալիցիոն մյուս ուժերը կհամաձայնեն վճարել մի գործարքի դիմաց, որտեղից միայն իրենք են տուժած դուրս գալու...