|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար պայքարի մասին»: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Այս մեկ շաբաթը չբոլորած մենք կունենք մեր առանցքային, մեծ հանրահավաքը։ Ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու ենք հանգրվանին»,- ասաց նա։
Նա հայտնեց, որ վաղը ԵՊՀ–ի մոտ բաց դաս ունեն. «Ժամը 17։00 հանդիպում ունենք մեր բժշկական համայնքի հետ, ժամը 18։00–ին «Նեմեսիսի» մոտ պիտի հանդիպենք 100-ից ավելի դասախոսների հետ»։ Սրբազանն ասաց, որ առաջիկայում հանդիպելու են նախկին սպայական կազմի հետ. «Բավականին մեծ թվով են»։
«Շաբաթ օրը առավոտյան ժամը 11-ին բոլոր քաղաքական կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման»,- նշեց Բագրատ Սրբազանը։