|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը լավ գիտի՝ եթե նորից դիմի ցեղասպանական գործողությունների, դրա հետևանքները ծանր են լինելու։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների հիմնական նպատակը Գազայում հաստատված հրադադարի պահպանումն է։
Էրդողանն այս հայտարարությունն արել է Եգիպտոսից վերադառնալու ճանապարհին՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Նա նշել է, որ Շարմ էլ-Շեյխում կայացած «Խաղաղության գագաթնաժողովը», որը անցկացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, կարող է դառնալ Մերձավոր Արևելքում խաղաղության նոր շրջանի մեկնարկ։
Թուրքիայի ղեկավարը նաև շեշտել է նաև, որ Իսրայելի կողմից նախկինում ձեռք բերված համաձայնությունների խախտման բազմաթիվ դեպքեր կան, և այդ «վատ փորձը» Անկարային ստիպում է ավելի զգույշ և հետևողական լինել։