Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պառլամենտականներին հայտարարել է, որ մտադիր է հաջորդ տարի վերադառնալ նախագահական պաշտոնին, քանի որ երկիրը կարիք ունի «խիստ եւ խաղաղ» տասնամյակի, որի արդյունքում միայն կգրանցվի տնտեսական աճ:
Նա նախազգուշացումով է հանդես եկել ընդդեմ «ոչ պիտանի անօգուտ լիբերալիզմի», ինչը, շատերի կարծիքով, խիստ հարված է գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:
2 ժամ տեւողությամբ իր ելույթում Պուտինը մանրամասն խոսել է նախկին ձեռքբերումների եւ ապագա պլանների մասին, ինչը նախընտրական քարոզարշավի տպավորություն էր ստեղծում: Նա ասել է նաեւ, որ 30 միլիարդ ֆունտ ստեռլինգ կներդրվի` երկրում ծնելիության և կյանքի տևողության աճ ապահովելու համար:
Պուտինի ելույթը հաճախ ընդհատվում էր իր ղեկավարած Միավորված Ռուսաստան կուսակցության անդամ-պատգամավորների ծափահարություններով, որոնք խորհրդարանում մեծամասնություն են կազմում: Նման ընդունելությունը նշանակում է, որ իրենք ցանկանում են Պուտինին տեսնել Մեդվեդեւի տեղում:
Եթե Պուտինը նախագահ դառնա, նա կղեկավարի երկիրը մինչ 2024 թվականը: