կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-21 06:29
Մշակույթ

11 գիրք` մեկ շնորհանդեսում

11 գիրք` մեկ շնորհանդեսում

Ապրիլի 20-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ հրատարակչության կողմից վերջին մեկ տարվա ընթացքում հրատարակված` Հայոց ցեղասպանության թեման արծարծող միանգամից 11 անուն գրքերի շնորհանդես:

Շնորհանդեսին ներկայացվեցին Գոնսալո Հ. Գուարչի «Հայոց կտակ», Ս. Պողոսյանի «Հայող ցեղասպանության պատմություն», Հ. Սիմոնյանի «Ազատագրական պայքարի ուղիները», Վ. Բայբուրդյանի «Օսմանյան կայսրության պատմություն», Ս. Պետոյանի «Թուրքերը թուրքերի մասին», Վ. Պողոսյանի «Հայոց ցեղասպանության առաջին փուլը ֆրանսիական պատմագրության և հասարակական մտքի գնահատմամբ», Դ. Սաքայանի «Զմյուռնիա 1922, բժիշկ Կարապետ Խաչեյանի օրագիրը», Ռ. Նահապետյանի «Աղձնիքահայերի`մանկան ծննդի և խնամքի ավանդական սովորությունները և ծեսերը», Վ. Բաումի «Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները» գրքերը:

Շնորհանդեսին ներկա էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գիտնականներ և մտավորականներ: Թարգմանիչներն ու հեղինակներն իրենց մակագրությամբ գրքեր նվիրեցին ներկաներին: