|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Դեկտեմբերի 30-ին, ժամը 04:49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում այրվում է անասնագոմ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում (30 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։26-ին, մարվել՝ 06։38-ին։ Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (17 քմ), ծխահարվել և անկել են մեկ խոզ, մեկ հորթ, մեկ խոշոր եղջերավոր կենդանի և 20 հավ։