Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Բրազիլիայի «Դրո» կոմիտեության անդամներ Կարլոս Կարապետ Գեողլանյանը և Արամ Գեմիշյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեցին, որ Սան Պաուլոյից Հայաստան են եկել՝ մասնակցելու Անկախության 25-ամյակի միջոցառմանը:
«Սա պատմական իրադարձություն է, և մենք ամեն ինչ արեցինք, որ ներկա գտնվենք այդ իրադարձությանը: Ես արդեն չորրորդ անգամն է, որ մասնակցում եմ անկախության տոնին նվիրված միջոցառումներին և տարեցտարի տեսնում եմ դրական փոփոխությունները: Զարգացում եմ տեսնում, բավականին շատ փոփոխություններ ենք տեսել Հայաստանում»,- ասաց Գեողլանյանը, ով հպարտության զգացումով է համակվել՝ տեսնելով ՀՀ ԶՈւ-ի այսօր ցուցադրված զինտեխնիկան: «Ապահովություն զգացի և կազմակերպվածություն: Ժողովրդի այսչափ ոգևորությունն ինձ էլ վարակեց և հայկական ոգին ու շունչը շատ մոտիկից զգացի»,- ասաց նա:
Արամ Գեմիշյանն էլ ասաց, որ առաջին անգամ է գալիս Հայաստան, և Հայաստան գալու պատճառներից մեկն էլ ցանկությունն էր` սեփական աչքերով տեսնել 25-ամյա անկախ ու ազատ Հայաստանը: «58 տարեկան եմ, և ինձ համար երազանք էր Հայաստանը սեփական աչքերով տեսնելը»,- ասաց նա: