Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գաղափարի մարդը. Microsoft ընկերության հիմնադրի հիշողությունները» գիրքը, որ լույս է տեսել ԱՄՆ-ում, հեղինակել է Microsoft-ի համահիմնադիր Պոլ Ալենը: Վերջինս ընկերությունում ունեցած իր բաժնետոմսերի շնորհիվ կարողացել է 13.5 միլիարդ դոլար վաստակել, թեեւ ընկերությունից դուրս է եկել բավականին վաղ` 1983 թվականին:
Գրքում Ալենը այնքան էլ լավ չի ներկայացնում ընկերության մյուս հիմնադիր Բիլ Գեյթսին: Գրում է, թե Գեյթսը փորձել է խաբեությամբ յուրացրել է իր բաժնետոմսերը, մինչ ինքը քաղցկեղի դեմ բուժման կուրս է անցնելիս եղել: Գեյթսը նրան յուրաքանչյուր բաժնետոմսի համար առաջարկել է 5 դոլար, այնինչ` դրա իրական գինը եղել է 10: Ալենը հրաժարվել է վաճառել դրանք եւ ներկայումս ունի 13.5 միլիարդ դոլար կարողություն:
Մինչ գրքի հրապարակումը համարվում էր, որ Ալենը եւ Գեյթսը ընկերներ են, սակայն մամուլում արագ տարածվեց, թե Ալենը չի կարողացել ներել Գեյթսին ու վրեժ է լուծում:
Սակայն, ինչպես հաղորդում է CNET-ը, Ալենը հերքել է այդ ամենը եւ ասել. «Դա վրեժ չէ: Ես պարզապես կարծում էի, որ այդ մասը կարեւոր կարող է լինել տեխնոլոգիաների պատմության համար, եւ ես պարտավոր եմ պատմել այն այնպես, ինչպես եղել է: Ես հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան դա եւ հարգանքով կմոտենան»:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։