Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի միջազգային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել է՝ 2019 թվականն ամենաշոգ տարին է օդի ջերմաստիճանի դիտարկման ամբողջ պատմության ընթացքում, իսկ 5 տարվա կտրվածքով` ջերմաստիճանային ռեկորդը հունիսին արդեն սահմանված է. տեղեկացնում է Euronews-ը:
Ջերմաստիճանային ռեկորդները պայմանավորված են կլիմայի գլոբալ տաքացմամբ, օդային տաք հոսանքների տեղաշարժմամբ, որոնց արդյունքում ջերմաստիճանը բարձրանում է մինչև և ավելի քան 40 աստիճան: Այդ ջերմաստիճանն ավելի ու ավելի հաճախ ու երկարատև է դիտարկվելու:
Իսկ այս տարվա արտասովոր շոգի պատճառը երկու շրջանի՝ Գրենլանդիայի և հյուսիսկենտրոնական Եվրոպայի տարածքի մթնոլորտային ճնշումներն են, որոնք փակում են հարավային ցիկլոնի ճանապարհը: Այդ ցիկլոնը կարող էր զովացնել շոգից «տապակվող» Եվրոպան: Առաջացել է օդային տաք հոսանք, որը ձգվում է աֆրիկյան անապատներից Եվրոպա:
Անսովոր շոգը կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ: Մասնագետները հիշեցնում են, որ 2003 թվականին շոգից մահացավ 70 000 եվրոպացի: Իսկ անցյալ տարի Գերմանիայում մոտ 1000 մարդ մահացավ: