|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Միջազգային կոնտակտային խումբը երեկ Քաթարի մայրաքաղաք Դոհայում Անցումային ազգային խորհուրդը ճանաչել է Լիբիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:
Ամփոփիչ փաստաթղթում նշված է, որ «Մուամար Քադաֆիի վարչակարգը կորցրել է լիգիտիմությունը», այդ պատճառով նա պետք է հրաժարվի իշխանությունից ` ճանապարհ բացելով համապարփակ քաղաքական գործընթացի համար, որը հնարավորություն կտա Լիբիայի ժողովրդին որոշելու իր ապագան:
«Քադաֆին պետք է դադարեցնի կրակը, զորքերը դորս բերի գրավյալ քաղաքներից եւ անհապաղ վերջ դնի խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններին»,- որոշել են Դոհայի հանդիպման մասնակիցները:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ արեւմտյան կոալիցիան շարունակելու է օդային գործողությունները` ուղղված Քադաֆիի զորքերից խաղաղ բնակչության պաշտպանությանը, նաեւ որոշվել է ստեղծել, այսպես կոչված, «ժամանակավոր ֆինանսական մեխանիզմ»` Բենգազիի ընդդիմադիր վարչակազմին օգնելու համար: Ինչպես պարզաբանել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, լիբիացի ընդդիմադիրներին օգնելու են վճարել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների պետսեկտորի ծախսերը: