Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2010 թվականին ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության կողմից որսի օբյեկտ հանդիսացող որոշ կենդանատեսակների որսաշրջանում հայտատուներին տրամադրվել է 77 թույլտվություն, այդ թվում` 68-ը վայրի կենդանիների որսի, 6-ը` ցանցով ձկնորսություն իրականացնելու եւ 3-ը` թարփով ձկնորսություն իրականացնելու համար:
Տրամադրված թույլտվությունների դիմաց պետբյուջե է մուտքագրվել 254,4 հազ. դրամ:
Վարչության 2010թ. գործունեության մասին հաշվետվության համաձայն՝ 2010 թվականին որսի թույլտվությունների ընդհանուր քանակը, 2009 թվականի համեմատ, նվազել է 46-ով, իսկ որսի դիմաց մուտքագրումները պետբյուջե` 84.1 հազ. դրամով:
Ապօրինի որսորդության փաստով հայտնաբերվել եւ արձանագրվել է 4 իրավախախտման դեպք՝ 5 քաղաքացու կողմից: 3 քաղաքացի ենթարկվել է վարչական պատասխանատվության. տուգանքի չափը կազմել է 110,0 հազ. դրամ, որը կամավոր մուծվել է պետբյուջե: Կազմված 4 արձանագրություններով հաշվարկված վնասի չափը կազմել է 10283,0 հազ. դրամ. կամավոր պետբյուջե է մուծվել 283,0 հազ. դրամ:
Պարզվում է, որ ապօրինի ձկնորսություն էլ են անում Արցախում. այդ փաստով հայտնաբերվել է ընդամենը 4 իրավախախտում՝ 4 քաղաքացիների կողմից: 1 քաղաքացի տուգանվել է 50 հազ. դրամի չափով: Կազմված 4 արձանագրություններով հաշվարկված վնասի չափը կազմել է 327,0 հազ. դրամ: Երկու գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԼՂՀ ոստիկանություն: