Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակը հանրահավաքներին շատ մարդ հավաքելն ու իշխանությունը բռնագրավելը չէ: Այս եզրակացությանն է եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ՀԱԿ առաջնորդի ելույթները կարդալուց հետո, թեեւ այս վերջին հանրահավաքի ելույթին դեռեւս չի հասցրել ծանոթանալ:
«Հանրահավաքի նպատակը իշխանություններին մարդկանց դժգոհությունը ցույց տալն է եւ իրավական ճանապարհով այն բանին հասնելը, որ քաղաքացին լավ ապրի»,- այսօր լրագրողներին ասաց պատգամավորը:
Ըստ նրա` իշխանությունն էլ արձագանքում է ընդդիմության այդ քայլին, եւ դրա վկայությունն այն է, որ երեկ Սերժ Սարգսյանը գործադիր մարմնի առջեւ խնդիր է դրել մինչեւ հուլիս ամիսն աշխատել այնպես, որ քաղաքացին իր կյանքում բարելավում զգա:
Հ. Հակոբյանը ՀԱԿ-ի երեք պահանջների վերաբերյալ էլ ասաց` թող գա ապրիլի 28-ը` կտեսնենք:
Իսկ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նշեց, որ ի տարբերություն Հ. Հակոբյանի, ում համար ընդունելի է հանրահավաքային ձեւը, ինքը դա չի ընդունում: Նա մի դիտարկում արեց` նախավերջին հանրահավաքին ավելի մարդ կար, քան վերջինին, եւ սա վկայում է, որ հանրահավաքային տարբերակի հետ հույսեր կապողների թիվը նվազում է: