Փոխարժեքներ
19 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.2 |
EUR | ⚊ | € 435.48 |
RUB | ⚊ | ₽ 4.8047 |
GBP | ⚊ | £ 516.97 |
GEL | ⚊ | ₾ 141 |
Գույներ ու խոսք. այն, ինչ պարունակում է Արեւիկ Պետրոսյանի «Նշխարք Հայաստանից» խորագիրը կրող մանրանկարչական շարքը: Գույներ ու խոսք, որ աղոթք է պարունակում` ինքնին լինելով աղոթք:
«Նշխարք Հայաստանից»-ը 12 մանրանկարից բաղկացած Տերունական աղոթքն է, որի յուրաքանչյուր մասնիկը նկարիչը նվիրելու է հայկական գաղթօջախներից որեւէ մեկին, եւ որը նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին:
«Այստեղ ես իմ նկարչական ամբիցիաները, իմ փախած նկարչությունը չեմ դրել: 12 նկարներն ունեն միասնության գաղափար, այն իր մեջ կրում է աղոթքից հատվածաբար մասնիկներ, որոնք ընդհանուր ցուցահանդեսի պարագայում մի աղոթք են»,- ասաց Արեւիկ Պետրոսյանը:
Նշենք, որ առաջիկայում, հավանաբար` ապրիլի 22-ին, մանրանկարները կցուցադրվեն Էջմիածնում, այնուհետեւ նաեւ Երեւանի քաղաքապետարանի ցուցասրահում, որից հետո կմեկնեն ճանապարհորդության: