Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 17-ամյա Գևորգ Խ.-ն, տիրապետելով համակարգչային եւ ծրագրավորման որոշակի հմտությունների, շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է pokerakcia.tk և akcia.tk ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է www.odnoklassniki.ru կայքի կրկնօրինակը:
Այնուհետեւ www.odnoklassniki.ru կայքի Poker world club խաղի հայտարարություններ բաժնում կեղծ գովազդի միջոցով խաղացողներին հրավիրել է իր կողմից ստեղծված կայքերը: Վերջիններս, համոզված լինելով, որ բացել են www.odnoklassniki.ru կայքը, մուտք են արել իրենց անուններն ու գաղտնաբառերը:
Իսկ Գևորգ Խ.-ը որսացել է այդ տվյալները եւ դրանք ուղարկել իր էլեկտրոնային փոստի հասցեով: Օգտագործելով նշված գաղտնաբառերը` մուտք է գործել քաղաքացիների անձնական էջերն ու իր հաշվին փոխանցել Poker world club խաղի նրանց միավորները:
Գևորգ Խ.-ն ոստիկանությանը ներկայացրել է իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղ առկա էին www.odnoklassniki.ru կայքի տարբեր մարդկանց պատկանող 57 կորտրված էջերի գաղտնաբառեր:
Կատարվում է քննություն: