|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Արցախում շարունակվում է արտադրական ենթակառուցվածքների նախարարության ձեւավորումը:
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ` Լեւոն Գրիգորյանը նշանակվել է արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Լիանա Ավանեսյանը, փոխադրման կարգով, վերանշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի ղեկավար: Մինչ այդ նա զբաղեցնում էր կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: