|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, ազատելով Մայր Տաճարի Լուսարարապետի և Մայրավանքի տեսչի պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի
Վարչատնտեսական բաժնի տնօրեն:
Հոգեշնորհ Տ․ Ղուկաս աբեղա Հոխանյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը և Տ․ Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ Իրաքի Հայոց թեմում։
Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։