|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Արա Հովհաննիսյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը լրանում էր այս տարվա սեպտեմբերին, բայց քաղբանտարկյալը որոշել է ներման խնդրագիր գրել, ինչն ավելի հավանական է դարձնում նրա ազատ արձակումը:
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս են ասել, որ եթե մարտի 1-ի գործով դատապարտվածները ներման խնդրագիր գրեն, անպայման կազատվեն: Բավականին երկար ժամանակ այս կոչը չէր ընդունվում քաղբանտարկյալների կողմից:
Ավելացնենք, որ Ա. Հովհաննիսյանն արտերկրից վերադարձել էր 2008 թ. ընտրություններից առաջ: Նա «Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Սմբատ Այվազյանի սանիկն է: Այվազյանը երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է, թե տեղյակ չէ այդ մասին: