կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-31 00:20
Առանց Կատեգորիա

Աջեմօղլուն հրաժարվել է

Աջեմօղլուն հրաժարվել է

Տարոն Աջեմօղլուն մերժել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի առաջարկը` դառնալ Փարիզում գործող  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) Թուրքիայի մշտական ներկայացուցիչը` պատճառաբանելով, որ կարիերայի հետ կապված այլ ծրագրեր ունի. տեղեկացնում է «Հուրիեթը»:

Այդ տեղեկությունը հաստատել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

«Պարոն Աջեմօղլուն հայտնեց, որ այդ առաջարկն իր համար մեծ պատիվ է, սակայն ինքն այս պահին զբաղված է գիտական ուսումնասիրություններով»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը` հավելելով, որ Աջեմօղլուն չի բացառել, որ հետագայում կխորհի այդ առաջարկի մասին:

Երեկ, վկայակոչելով «Ազգի» հրապարակումը, տեղեկացրել էինք, որ Տարոն Աջեմօղլուին ցանկանում են Փարիզում Թուրքիայի դեսպան նշանակել։ Ի դեպ, Անկարան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ԱՄՆ-ում բնակվող պոլսահայ տնտեսագետի նկատմամբ: Նա ղեկավարում է մասնագիտական մի խումբ, որի հետազոտությունների արդյունքն առնվազն երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի: Բացի այդ, Տարոն Աջեմօղլուն վերջերս ընդգրկվել էր ամերիկյան հեղինակավոր Foreign Policy պարբերականի «Աշխարհի 100 ինտելեկտուալներ» ցուցակում։