կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-30 22:58
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Նոր խոսնակ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Նոր խոսնակ

Մեր տեղեկություններով` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շուտով նոր մամուլի քարտուղար կունենա: Նրա մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանն ազատման դիմում է գրել եւ այլեւս աշխատանքի չի ներկայանում:

Չնայած նոր մամուլի քարտուղարի նշանակման հրամանը դեռեւս չկա, սակայն պաշտոնի ապագա տերը անցած շաբաթվանից անցել է իր գործին: Մեր տեղեկություններով` Անդրեասյանի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի աշխատակազմի ղեկավար, ՕԵԿ-ական Արտաշես Ավոյանի կինը` Շաքե Ավոյանը, որն արդեն մի քանի օր է ոչ ֆորմալ, բայց բնականոն հաճախում է օմբուդսմենի գրասենյակ:

Մինչ ՄԻՊ գրասենյակ տեղափոխվելը Շաքե Ավոյանը աշխատել է ՀՀ հանրային ռադիոյում: Իսկ դրանից առաջ, երբ նրա ամուսինը դեռ ընդդիմադիր կեցվածքով էր հանդես գալիս, նա աշխատում էր «Ազատություն» ռադիոկայանում` որպես լրագրող: