Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Աշխարհի 10-րդ թենիսիստուհի Մարիոն Բարտոլին չի մասնակցի Ֆեդերացիայի գավաթի աշխարհի առաջին խումբ դուրս գալու համար Իսպանիայի դեմ հանդիպմանը, որը կկայանա ապրիլի 16-17-ը Լերիդեում։
Ինչպես հայտնում է АР-ն, պատճառն այն է, որ Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան հրաժարվել է վճարել ոչ միայն 26-ամյա թենիսիստուհուն և նրա հորը, այլև Բարտոլիի ամբողջ թիմին, որոնք օգնում են նրան ամենօրյա երկժամյա մարզումների ժամանակ: Չեն վճարվել նաև չվերթը և կեցության ծախսերը մրցավեճի ժամանակ։
Ֆրանսուհիների ավագ Նիկոլա Էսկյուդեն նամակ կուղարկի Թենիսի միջազգային ֆեդերացիա, որում կտեղեկացնի, որ ինքը հրաժարվում է Բարտոլիի ծառայություններից։ Դա հնարավորություն կտա նրան առանց որևէ խնդիրների մասնակցել Լոնդոնում 2012թ. կայանալիք օլիմպիադային։