Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը
Վերջին շրջանում լրատվամիջոցներով կրկին ակտիվացել են ՍԴՀԿ-ից վտարված Լյուդմիլա Սարգսյանն ու նրա մի քանի կողմնակիցները, ովքեր հրապարակայնորեն քննարկում են, թե արդյո՞ք իրենք կմիանան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հիմնադրվելիք կուսակցությանը, թե՞ ոչ: Ընդ որում, նմանատիպ հայտարարություններ արվում են Սոցիալ- Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անունից: Այս առթիվ ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը ևս մեկ անգամ հայտարարում է.
1. ՍԴՀԿ բոլոր օրինական փաստաթղթերը գտնվում են միայն և միայն ՍԴՀԿ Հայաստանի վարչության մոտ:
2. ՍԴՀԿ-ի անունից ներկայացող Լյուդմիլա Սարգսյանը և նրա մի քանի արբանյակները վաղուց հեռացված են կուսակցությունից: Այդ որոշումը հաստատված է նաև ՍԴՀԿ Հայաստանի վարչության համագումարով:
3.Լյուդմիլա Սարգսյանը սովորական խաբեբա է, ով ոչ մի կապ չունի Հնչակյան կուսակցության հետ:
4. Նրա և նրա մի քանի արբանյակների ցանկացած հայտարարություն ոչ մի իրավական հիմք չի կարող ունենալ:
5. Լ.Ս.ն և նրա արբանյակները կարող են հանգիստ լինել՝ ՍԴՀԿ-ն երբեք չի միանա այն կառույցին, որի մասին ի սկզբանե երազել են իրենք և իրենց քաղաքական տերերը:
6. ՍԴՀԿ Հայաստանի վարչության որոշմամբ ՍԴՀԿ-ն սատարում է գործող նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը:
Սույն անձանց ՍԴՀԿ անդամ ներկայացնելուց առաջ հորդորում ենք վերջիններիցս պահանջել իրավական ապացույցներ՝ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գրանցում կամ որևիցե փաստաթուղթ:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվան