|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրն անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում ընթացող` Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում. հայտնում է РИА Новости-ն:
Պուտինի խոսքերով՝ նիստի ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական միության մասնակիցների թիվն ավելացնելու հարցն ու դիտարկել Հայաստանի՝ Միությանն անդամակցելու նախագիծը:
«Այդ փաստաթուղթն անհրաժեշտ է հաստատել և ստորագրել ամենամոտ ապագայում։ Հայկական կողմը ցանկանում էր դա անել հունիսին, ինչին մենք, ընդհանուր առմամբ, համաձայնել ենք: Հույս ունենք, որ Հայաստանը միության ստեղծումից հետո կդառնա դրա լիիրավ անդամը»,- ասել է ՌԴ նախագահը:
Նշենք, որ Նազարբաևը նույնպես ընդգծել է, որ եթե հունիսի ընթացքում բոլոր հարցերը լուծվեն, մինչև հուլիսի 1-ը Հայաստանի կանդամակցի ԵՏՄ-ին:
Ի դեպ, Պուտինը նշել է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կողմից լիազորությունների փոխանցումը ստեղծվող Եվրասիական տնտեսական միության մարմիններին «այդ երկրների ինքնիշխանության կորուստ չի նշանակում»։