|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Այս պահին «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն անցկացնում է իր մարզումները, որին մասնակցում են բոլոր հայտավորված ֆուտբոլիստները, բացի «Բանանց» ակումբի պաշտպան Արարատ Առաքելյանից: Նա վնասվածքի պատճառով բաց է թողնելու Հայաստան-Ռուսաստան հանդիպումը:
Մարզումը 15 րոպե բաց էր ԶԼՄ-ների եւ երկրպագուների համար:
Վաղը` ժամը 12:00-ին, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի կենտրոնում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, իսկ 16:30-ին`Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատինը:
Ռուսաստանի հավաքականը մարզումներ կանցկացնի վաղը` 17:00-ին, նույն մարզադաշտում:
Մեր հավաքականի մարզումների լուսանկարները (Անդրանիկ Լավչյանի) տե'ս այստեղ: