Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր` ժամը 10:15-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել «Մերսեդես» 07 ՏԼ 504 և «Նիսսան» 478 ՍՕ 64 համարանիշերով ավտոմեքենաները: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները և ՃՈ Լոռու մարզի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը:
Այս պահին դեպքի վայրում իրականացվում են տեղազննման և փորձարարական աշխատանքներ: Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները պետք է տեղափոխվեն ոստիկանության Սպիտակի բաժնի տուգանային հրապարակ:
«Նիսսանը» վարում էր Երևանի բնակիչ Կարեն Սերգեյի Սիմոնյանը, իսկ «Մերսեդեսը»` Լոռու մարզի բնակիչ Ռոբերտ Մնացականի Գասպարյանը:
ՃՈ Լոռու մարզի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ի դեպ, թեեւ ճանապարհը բաց է, այդուհանդերձ, եղանակը անակնկալներ է մատուցում, և երթևեկել այդ հատվածում բավական դժվար է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Ֆոտոռեպորտաժը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի