|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իտալիայի Լիգուրիա եւ Տոսկանա շրջաններում 5 մարդ է մահացել ուժեղ ջրհեղեղի պատճառով: «Թելեգրաֆը» գրում է, որ ջրհեղեղի պատճառը հորդ անձրեւներն են:
Լիգուրիայի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է այն աղքատության գոտի համարել, քանի որ տոննաներով ջուր է լցվել գյուղերը, իսկ Մոնտերեսո քաղաքի կենտրոնական հատվածն ամբողջությամբ ջրասուզվել է:
«Այստեղ այլեւս ոչինչ չկա` ո'չ էլեկտրականություն, ո'չ ջրամակատարարում, ոչինչ: Մոնտերեսոն այլեւս գոյություն չունի»,- ասել է քաղաքապետ Անջելո Բետտան:
Խանութների ցուցափեղկերը ծածկված են ջրով, իսկ ընկած ծառերը փակել են ճանապարհները, վնասվել են կամուրջներ: Փրկարարներն ասում են, թե հնարավորություն չունեն մի քանի բնակավայրեր հասնել: Ծովափնյա քաղաքների բնակիչներին տարհանում են նավերով: