կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-12 03:42
Աշխարհ

Աստվածաշնչյան ջրհեղեղ` Ավստրալիայում

Աստվածաշնչյան ջրհեղեղ` Ավստրալիայում

Ջրային տարերքը փոթորկում է Ավստրալիայի հյուսիս¬արեւելքը£ Քվինսլենդ նահանգում սկսված ջրհեղեղը, որն ամենախոշորն է վերջին կես դարում, ստացել է «աստվածաշնչյան ջրհեղեղե անվանումը£ Ջրհեղեղից արդեն զոհվել է 12 մարդ` 4-ը երեխաներ, անհետ կորել են ավելի քան 70¬ը£


Ջրհեղեղն սպառնում է Կանաչ մայրցամաքի Բրիստոն քաղաքին, որի բնակչության թիվը մոտ 2 մլն է£ Իշխանությունները հայտնում են, որ արագորեն բարձրանում է Բրիսբոն գետի մակարդակը, եւ այն իր գագաթնակետին կհասնի, հավանաբար, հունվարի 13¬ին£ Քաղաքում խուճապ է սկսվել. մարդիկ պաշարել են երկաթուղային կայարաններըª քաղաքը լքելու ակնկալիքով£

 

Ըստ կանխատեսումների, զոհերի թիվը զգալիորեն կմեծանա, քանի որ տարերքից զգալի հատված է տուժել Քվինսլենդից, որի մակերեսը գերազանցում է Ֆրանսիայի ու Գերմանիայի տարածքները միասին վերցրած£

 

Ջրի տակ է անցել կամ արտաքին աշխարհից կտրվել ավելի քան 20 քաղաք£ Տարերքը մեծ վնաս է հասցրել նահանգի ճանապարհային ենթակառուցվածքին, ոչնչացվել են գյուղատնտեսական ցանքատարածությունները, չեն աշխատում նավահանգիստները, փակվել է ածխահանքերի մեծ մասը, ինչն էլ պատճառ է դարձել ածխի համաշխարհային գների աճի£


Աղետի գոտում հայտնված մարդիկ մոտ ապագայում իրավիճակի բարելավման հույս չեն կարող փափայել. հեղեղները չեն դադարի որոշ շրջաններում, եւ դեռ առնվազն երկու շաբաթ ջրի մակարդակը չի նվազի£