Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի հարավում գտնվող Դերաա քաղաքում կազմակերպված բողոքի ցույցը ցրվել է անվտանգության ուժերի կողմից, հրաձգության արդյունքում երեք ցուցարար է սպանվել, ըստ որոշ տեղեկությունների` 4, կան նաեւ հարյուրավոր վիրավորներ:
«Ռոյթերսի» փոխանցմամբ` միջադեպի ականատեսները տեղեկացրել են, որ ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցել` բարեփոխումներ իրականացնելու պահանջով:
Սիրիայի պետական հեռուստաընկերության տվյալներով` ցույցեր եղել են երկու քաղաքում` Դերաայում եւ Բանյասում:
Հեռուստաընկերության տեղեկություններով` Դերաայում ցուցարարներին խառնվել են խռովություններ եւ բախումներ հրահրող մարդիկ, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել միջադեպը:
YouTube կայքում հայտնվել են ցույցերի կադրերը, սակայն դեռեւս ճշտված չէ, արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականության: