Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Իրավաբաններ Մարկ Գիրագոսը եւ Բրայան Կաբատեքը Լոս Անջելեսի վճռաբեկ դատարանին հայց են ներկայացրել ընդդեմ իրենց երբեմնի գործընկերներ Վարդգես Եղիայանի եւ Ռիտա Մահտեսյանի` պնդելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական պոլիսներով փոխհատուցում պահանջելու գործարքների ժամանակ վերջիններս ստել են հայկական համայնքին` հիմնադրամների գումարները փոխանցելով կեղծ հաշվեհամարների. տեղեկացնում է The Daily Journal-ը:
Հայցում նշվում է, որ Conservatoire de la Memoire Armenienne («Հայոց հիշողության պահոց»)` Փարիզի Շանզ Էլիզե պողոտայի գոյություն չունեցող հասցեում գրանցված կազմակերպության միջոցով Եղիայանը եւ Մահտեսյանը յուրացրել են 1 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախատեսված է եղել բարեգործության համար:
Թերթը տեղեկացնում է, որ բարեգործական կազմակերպությունը ստացել է 300.000 ԱՄՆ դոլար այն 3 միլիոնից, որը նպատակաուղղված է եղել հայկական համայնքի կրթական կազմակերպությունների կարիքները հոգալուն:
Վարդգես Եղիայանը հերքում է իր դեմ ուղղված մեղադրանքները` նշելով, որ Գիրագոսն ուԿաբատեքը «վրդովված են», քանի որ դուրս են մնացել Ցեղասպանության զոհերի ժառանգներին հասանելիք փոխհատուցումը կարգավորող այլ գործերից: Իր հերթին, The Daily Journal-ի հետ զրույցում նա մեղադրել է Գիրագոսին ավելի քան 17 միլիոն դոլար դիզելու մեջ:
Դատարանը փորձում է պարզել գործի փաստերը: