|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացած «Շիրակ»-«Փյունիկ»` Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղի 59-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Մանուկ Ֆահրադյանը անհասկանալի պատճառով խաղադաշտից հեռացրեց «Շիրակի» ֆուտբոլիստ Արմեն Տիգրանյանին:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունն ակումբի փոխնախագահ Արտակ Միքայելյանից տեղեկացավ, որ վաղը ֆուտբոլային ակումբը պատրաստվում է դիմել ՀՖՖ-ին վերոնշյալ դրվագը քննարկելու խնդրանքով:
Այդպիսով, նրանք հույս ունեն Արմեն Տիգրանյանի ստացած կարմիր քարտը չեղյալ համարել: Դրանից հետո նա կկարողանա մասնակցել մարտի 14-ին կայանալիք պատասխան հանդիպմանը. տեղեկացնում է «Շիրակ» ակումբի մամուլի քարտուղարությունը: