06 02 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.27 |
GBP | ⚊ | 490.04 |
GEL | ⚊ | 150.5 |
RUB | ⚊ | 5.71 |
USD | ⚊ | 396.02 |
ՀՖՖ գործկոմի անդամ, Հայաստանում կանանց ֆուտբոլի համակարգող Աննա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է գործադիր կոմիտեում աշխատանքը դադարեցնելու որոշման մասին:
«Հարգելի ընկերներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այլևս հարկ չեմ համարում շարունակել իմ աշխատանքը ՀՖՖ գործադիր կոմիտեում, քանի որ այս կառույցը զբաղվում է ամեն ինչով, բացի ֆուտբոլի զարգացումից:
Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը կայացրել է մի շարք անհիմն ներքին որոշումներ, ինչի արդյունքում աշխատանքից հեռացվել են մարդիկ, որոնք ջանք չեն խնայել ֆուտբոլի զարգացման համար։
ՀՖՖ-ին մաղթում եմ հաջող Fastex բարձրագույն խմբի առաջնություն, քանի որ գործկոմի նիստերը գրեթե միշտ ուղղված են եղել դրան:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ դադարելու զբաղվել կանանց ֆուտբոլով. շարունակելու եմ անել այն, ինչ սկսել եմ դեռևս 2015թ.-ին:
Սա իմ համար երբեք աշխատանք չի եղել, կամ էլ փող աշխատելու միջոց: Ես փոխել եմ ու շարունակելու եմ փոխել շատ աղջիկների կյանքեր՝ օգտագործելով ֆուտբոլը որպես գործիք»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ-ն, հիմք ընդունելով մեկ օրվա բացակայությունը, աշխատանքից ազատել է Կանանց ֆուտբոլի բաժնի պետ Լիլիթ Մուրադյանին: Խնդրին իր էջում անդրադարձել էր նաև Թադևոսյանը: