Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպել է ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի պատվիրակության հետ` ԿԿ ներկայացուցիչ Ռիշար Անանյան, քաղաքական ներկայացուցիչ Մուրադ Փափազյան եւ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյան կազմով:
Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող տարբեր խնդիրներ. տեղեկացնում է Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակը:
Նախագահը բարձր է գնահատել Դաշնակցության դերակատարությունը Հայաստանի, հատկապես` Սփյուռքի կյանքում եւ նշել, որ իր փորձառությամբ, կարգապահությամբ եւ համազգային մտածողությամբ ՀՅԴ-ն կարող է համակարգել Ղարաբաղյան օրակարգով սահմանված բոլոր աշխատանքները:
ՀՅԴ ներկայացուցիչները Արցախի նախագահին ներկայացրել են քաղաքական, քարոզչական, ներազգային ոլորտներում իրականացրած աշխատանքները, նաեւ հայտնել են, որ կուսակցությունը 2011 թվականը Ֆրանսիայում հայտարարել է Ղարաբաղի տարի եւ այդ կապակցությամբ կազմակերպված միջոցառումներով զորակցելու է ԼՂՀ-ին, Պաշտպանության բանակին ու արցախցիներին: