Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առավոտ»-ի հարցին ի պատասխան` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի բացառել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի շփման գծում նոր ռազմական գործողությունների հնարավորությունը եւ, որպես դրա կանխարգելման պայման, շեշտել է, թե չի կարելի ԼՂ հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունը հանձնել կամ թույլ տալ, որ իրականացնի որեւէ մեկ երկիր, այդ թվում`Ռուսաստանը:
«Այստեղ պետք է գործեն Մինսկի խմբի բոլոր միջնորդ երկրները, որպեսզի պատերազմի հրահրումը տարածաշրջանում անհնարին լինի: Բացի այդ, մենք միշտ էլ գտնվում ենք լարվածության մեջ, ու քանի դեռ խաղաղության մեծ պայմանագիր չի կնքվել, ակնհայտ է, որ լարվածություն միշտ էլ կլինի, ու պատերազմի հավանականությունը միշտ էլ կպահպանվի: Ուղղակի պետք է թույլ չտալ, որ այդ հավանականության աստիճանը բարձրանա եւ հասնի կիզակետին: Դա է կողմերի եւ նաեւ համանախագահների խնդիրը»,- նշել է նա: