կարևոր
385 դիտում, 49 րոպե առաջ - 2026-10-07 19:38
Հասարակություն

Ծաղկաշենում գերեզման են պղծել

Ծաղկաշենում գերեզման են պղծել

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գվիդոն Խ.-ն և հայտնել, որ իր մի քանի համագյուղացիներ իրեն տեղեկացրել են, որ գյուղի գերեզմանոցում ծաղկամաններ ու արձանիկներ են կոտրել, ծաղիկներ թափել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ կոտրել են Ծաղկաշեն բնակավայրի մի քանի բնակիչների հարազատների գերեզմանների երկաթե խնկամաններ, խնկամանների քարե կափարիչներ, ծաղկամաններ, արձանիկներ, տապանաքարի եզրեր։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գվիդոն Խ.-ն Գավառ խոշորացված համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։