կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-06 01:06
Արցախ

Աննա եւ Գոռ

Աննա եւ Գոռ

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2010 թ. ԼՂՀ-ում ծնվել է 2694 երեխա:

 

Ծնվածների 36.4 տոկոսը ընտանիքում առաջին, 31.2 տոկոսը երկրորդ եւ 32.4 տոկոսը երրորդ եւ հաջորդ երեխաներն են:

 

Տարվա ընթացքում հանրապետությունում ծնվել է 19 երկվորյակ եւ 1 եռյակ:

 

Վիճակագրական ծառայությունը հրապարակել է նաեւ հետաքրքրաշարժ տվյալներ, ըստ որոնց` նորածիններին տրվող ամենատարածված անուններն են` աղջիկներինը՝ Աննա, Անի, Մանե, Մարիամ եւ Մարիա, իսկ տղաներինը՝ Գոռ, Տիգրան, Դավիթ, Հայկ եւ Արեն։ Տարվա ընթացքում Աննա անունն է ստացել 63, իսկ Գոռ անունը՝ 58 երեխա։ Ամենաքիչ տրվող անունները Դիանան եւ Արայիկն են` համապատասխանաբար 11 եւ 13 երեխա։