Փոխարժեքներ
01 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:
Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից այդ բուհերի ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.
Երևանի պետական տնտեսագիտական համալսարան`Կորյուն Աթոյանը,
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան` Դերենիկ Դումանյանը,
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ` Արմեն Մազմանյանը,
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան` Հովհաննես Թոքմաջյանը,
Գավառի պետական համալսարան` Ռուզան Հակոբյանը:
Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով և սահմանված ժամկետներում. տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը: