Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
<!-- /* Font Definitions */ @font-face {font-family:Sylfaen; panose-1:1 10 5 2 5 3 6 3 3 3; mso-font-charset:0; mso-generic-font-family:roman; mso-font-pitch:variable; mso-font-signature:67110535 0 0 0 159 0;} @font-face {font-family:"Cambria Math"; panose-1:2 4 5 3 5 4 6 3 2 4; mso-font-charset:0; mso-generic-font-family:roman; mso-font-pitch:variable; mso-font-signature:-1610611985 1107304683 0 0 415 0;} /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-unhide:no; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; margin:0in; margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:"Times New Roman","serif"; mso-fareast-font-family:"Times New Roman";} .MsoChpDefault {mso-style-type:export-only; mso-default-props:yes; font-size:10.0pt; mso-ansi-font-size:10.0pt; mso-bidi-font-size:10.0pt;} @page Section1 {size:8.5in 11.0in; margin:1.0in 1.0in 1.0in 1.0in; mso-header-margin:.5in; mso-footer-margin:.5in; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} --> Մարտի 1-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի հղած նամակը:
Դատապարտելով Ադրբեջանի ռազմաշունչ քարոզչությունը եւ ապատեղեկատվության տարածումը՝ դիվանագետը, մասնավորապես, նշվում է, որ, փորձելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը, Ադրբեջանը շարունակում է խոսել, այսպես կոչված, «անօրինական օկուպացման» մասին` առանց գեթ մեկ անգամ նշելու, թե ինչն է նախորդել այդ «օկուպացմանը»:
Իրականում դրան նախորդել է Լեռնային Ղարաբաղում այն ժամանակի օրենքներին եւ օրենսդրությանը լիովին համապատասխան անցկացված հանրաքվեն, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է ինքնորոշումը: Ի պատասխան ժողովրդի օրինական իրավունքի կիրառմանը` Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին լայնամասշտաբ ագրեսիա, էթնիկ զտումներ եւ, ի վերջո, պատերազմ:
Միջազգային հանրությունը բազմիցս վկայել ու հաստատել է Ադրբեջանի քաղաքներում ապրող անպաշտպան հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից իրագործված անթիվ ոճրագործությունները եւ սարսափելի վայրագությունները:
Դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը եւ բարձրաստիճան պաշտոնյաները այսօր շարունակում են ռազմատենչ կոչերը եւ ելույթները ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Շփման գծում ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար եւ միտումնավոր խախտում է զինադադարի ռեժիմը` ավելի սրելով արդեն իսկ լարված իրավիճակը:
«Ադրբեջանի այս արկածախնդրությունը վարկաբեկում է խաղաղ կարգավորումն ու դժվարացնում բանակցությունների ճանապարհով լուծման հասնելու գործընթացը»,- ասվում է նամակում: