Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի 77-րդ տարեդարձի միջոցառումները։
Ինչպես հայտնում են Տավուշի մարզպետարանից, Հաղթանակի ու խաղաղության օրվա միջոցառումների շարքը Տավուշի մարզկենտրոն Իջևանում սկսվել է հարգանքի տուրքով․ մարզի ղեկավարությունը, մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, մարզային կառույցների ղեկավարներ, աշխատանքի ու պատերազմի վետերաններ, զինվորականներ, բազմաթիվ իջևանցիներ Սահմանադրության հրապարակից հանդիսավոր երթով շարժվել են դեպի Հայրենական մեծ պատերազմում զոհված իջևանցի քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել հուշարձանին։
Այնուհետև երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի ազատության իրենց կյանքը զոհաբերած խիզախ հայորդիների հիշատակը: