Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում հատկապես մեծ տեղ ու դեր է տրվում «Ֆեյսբուքին»` որպես սոցիալական բողոքավոր զանգվածներին համախմբելու եւ կոնկրետ քայլեր իրագործելու միջոց: Սակայն դա չի վերաբերում բոլոր երկրներին, եւ պետք չէ կարծել, թե միայն սոցիալական ցանցի միջոցով կարելի է լուրջ քայլեր իրականացնել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տ. Քոչարյանը նշեց, որ ներկայումս կան մի շարք արաբական երկրներ, որտեղ նույնպես բռնատիրական բարքեր են, սակայն նախադրյալներ չկան, որ այնտեղ էլ կարող են հեղաշրջումներ լինել:
Մեկ այլ փորձագետ` Կարեն Վրթանեսյանն ասաց, որ այդքան էլ ճիշտ չէ մտածել, թե եգիպտոսյան հեղաշրջումը միայն «Ֆեյսբուքի» շնորհիվ էր, քանի որ հավաքվածների մեծամասնությունը նույնիսկ պատկերացումն չուներ դրա մասին:
Ինչ վերաբերում է ներհայաստանյան իրականությանը, ապա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սեդրակ Մկրտչյանն ասաց, թե մեզ մոտ «Ֆեյսբուքը» հիմնականում մարդկանց մոբիլիզիացնելու միջոց է ծառայում:
Տ. Քոչարյանը նշեց, որ հավանաբար, մեր մենթալիտետից է գալիս, որ հիմնականում համախմբվում ենք «դեմ» գաղափարների շուրջ: Օրինակ` ֆեյսբուքյան մեծ ակցիաներից էին օտարալեզու դպրոցների, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու, Ուսանողական այգում շինարարության դեմ կազմակերպված ալիքները:
Իհարկե, բացի այս, կազմակերպվում են նաեւ բարեգործական ակցիաներ` ծանր հիվանդ երեխաներին օգնելու նպատակներով:
Թեեւ սոցիալական ցանցում որեւէ հարցի շուրջ համախմբվելու հաջողված օրինակներ կան, ընդհանուր առմամբ, սոցցանցերը լուրջ ազդեցություն դեռեւս չունեն մեզ մոտ: Փորձագետները նշեցին, որ եթե «Ֆեյսբուքում» սովորաբար մի քանի հազար մարդ է գրանցվում` ինչ-որ միջոցառման մասնակցելու համար, ապա ներկա են լինում ընդամենը 100-150 հոգի:
«Հայաստանում ֆեյսբուքյան արդյունավետությունը ցածր է: Որեւէ խումբ կարող է 4-5 հազար անդամ ունենալ, սակայն ակցիայի ժամանակ փողոց են դուրս գալիս քչերը»,- ասաց Տ. Քոչարյանը: