|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան ցանկություն է հայտնել ընդունել օգոստոսին նախատեսված` Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այն պլանավորում էին անցկացնել Երևանում, սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հունվարին պաշտոնական նամակ էր ուղարկել EUBC-ին՝ հայտնելով, որ հրաժարվում է ընդունել Եվրոպայի առաջնությունը։
Հայկական կողմը նշել էր, որ օգոստոսին Երևանում կայանալու են համահայկական խաղերը, ինչը խոչընդոտում է Եվրոպայի առաջնության անցկացմանը, քանի որ Հայաստանի մայրաքաղաքում առկա հյուրանոցների քանակը չի բավարարում միաժամանակ երկու խոշոր միջոցառում կազմակերպելուն։
Առաջիկայում բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիան պաշտոնապես կհաստատի Ուկրաինայի հայտը։