կարևոր
733 դիտում, 2 ժամ առաջ - 2025-04-28 10:40
Աշխարհ

ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

ԱՄՆ նախագահը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը տեսնել Ռուսաստանի կազմում՝ որպես խաղաղության համաձայնագրի մի մաս՝ չնայած Կիևը նախկինում մերժել է նման առաջարկը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին կոչ է արել «դադարեցնել կրակել, նստել և համաձայնագիր ստորագրել»։ Ըստ Թրամփի՝ դրան կարելի է հասնել երկու շաբաթվա ընթացքում։

ԱՄՆ նախագահն այս մեկնաբանություններն արել է Վատիկանից՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից վերադառնալիս, որտեղ կարճ հանդիպում էր անցկացրել Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Թրամփի խոսքով՝ հանդիպումը «լավ է անցել», և Ղրիմը քննարկվել է «շատ կարճ»։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Զելենսկին «ավելի հանգիստ էր». ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել փետրվարին Սպիտակ տանն իրենց միջև տեղի ունեցած թեժ վիճաբանությունը։