|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր հերթական ասուլիսն էր հրավիրել Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա խոսքը սկսեց, քննադատելով կոալիցիոն հուշագրի ստորագրումը, քանի որ, ըստ նրա, «3 իշխող ուժերի միավորումը ուզուրպացում է»:
Տ. Կարապետյանի դիտարկմամբ` իշխանությունը հիմա ավելի է ուժեղացել, իսկ ընդդիմությունը ձգտում է միայն աթոռի, բայց կա նաեւ մեկ այլ` նոր ընդդիմություն`Ժողովրդական շարժումը, որը ձգտում է միայն արդարության, քանի որ իրենք, առաջին հերթին, Աստծո մարտիկներ են:
Ըստ ԺԿ նախագահի` իշխանությանն ուղղված, 18 կետից բաղկացած վերջնագրի շուրջ իրենք համագործակցություն էին ակնկալում, բայց վերջնագիրը մնացել է անարձագանք:
Ժողովրդական շարժումը փետրվարի 28-ին` ժամը 15:00-ին Մատենադարանի մոտ հանրահավաք է անցկացնելու, եւ եթե մինչ հանրահավաքն էլ իշխանության կողմից պատասխան չլինի, իրենք դիմելու են ամենածայրահեղ քայլին` իշխանությանը կարմիր քարտ են ցույց տալու: