Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ մասնագետները խորհուրդ են տալիս, թե ինչպես դուրս գալ հետտոնական սթրեսից, իսկ քաղաքական գործիչները լավ հանգստացած վերադառնում արտերկրից, լրագրողներս փորձում ենք ակտիվացնել քաղաքական դաշտն ու քաղաքական գործիչներին եւ նրանց կարծիքները լսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին` բազմակարծություն ապահովել: Այս անմեղ նպատակը հետապնդելով` Yerkir.am-ը փորձեց լսել նաեւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին, ով երկար ժամանակ է` դուրս է մնացել լրագրողական հանրության ուշադրությունից:
Կարապետյանը համաձայնեց պատասխանել մեր հարցերին: Նախ ասաց, որ առջեւում սպասվում են կեղծ ընտրություններ, իսկ երբ նկատեցինք, որ այս անգամ իշխանություններն առանձնապես կեղծիքներ անելու խնդիր չունեն, քանի որ Սերժ Սարգսյանը լուրջ մրցակից էլ չունի, դա հունից հանեց Կարապետյանին:
«Կեղծելու անհրաժեշտություն չկա՞: Մի ձայն անգամ չեն տա, ո՞վ ա գժվել ղարաբաղցուն ձեն տա: Ի՞նչ եք դուք էլ նստել` տինտիրիտներ անում, ճիշտը խոսեք, էլի, ես այլեւս չեմ ուզում խոսել»,- բարկացավ եւ անջատեց հեռախոսը:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։