|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Թեհրանում ավարտվեց ձյուդոյի երիտասարդների միջազգային մրցաշարը: Մրցումների 2-րդ օրը արգասաբեր էր Հայաստանի հավաքականի համար:
55 կգ քաշային կարգում վանաձորցի Գարիկ Հարությունյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, նույն քաշային կարգում երևանցի Արտյուշա Այդինյանը բավարարվեց բրոնզով:
60 կգ քաշային կարգում վանաձորցի Գոռ Հարությունյանը չուներ իրեն հավասարը, իսկ այս կատեգորիայի մրցանակային եռյակը սահմանափակեց երևանցի Արսեն Թովմասյանը:
66 կգ քաշային կարգում վանաձորցի Դավիթ Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ նույն քաշային կարգում հրազդանցի Վասպուրակ Մկրտչյանը բավարարվեց բրոնզով:
73 կգ քաշայինների պայքարում արմավիրցի Հովհաննես Սերոբյանը կանգնեց պատվո 3-րդ հարթակին:
Ընդհանուր հաշվարկով` մեր հավաքականը նվաճեց 4 բրոնզ, 2 արծաթ, 3 ոսկի: