|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Փետրվարի 17-ին 7-օրյա այցով Կանադա է մեկնել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:
Ինչպես տեղեկացնում է «Հորիզոնը», փետրվարի 18-ին եւ 20-ին նա ելույթ է ունեցել Տորոնտոյում ու Մոնրեալում տեղի ունեցած ժողովրդային հավաքներում` նվիրված Արցախյան շարժմանը եւ Փետրվարյան հեղափոխությանը: Նախարարն ընդգծել է Հայաստան-Արցախ-Սփյուռք ազգային ուժերի համատեղման անհրաժեշտությունը Արցախյան հիմնահարցը բարեհաջող ավարտին հասցնելու գործում:
Տորոնտոյում ԼՂՀ արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ, բացի այդ` առանձին զրույց է եղել Կանադայի Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ: Նախարարը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:
Արցախյան հիմնահարցն արծարծվել է նաեւ կանադացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում:
Փետրվարի 24-ին Գեորգի Պետրոսյանը Կանադայից կմեկնի Միացյալ Նահանգներ: