կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-19 23:41
Աշխարհ

Վանք գյուղը հիվանդանոց էլ ունեցավ

Վանք գյուղը հիվանդանոց էլ ունեցավ

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում երեկ տեղի է ունեցել հիվանդանոցի նոր շենքի բացման արարողությունը: Հիվանդանոցը կառուցվել է բարերար Լեւոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ:

 

Բացման արարողությանը մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով, բարձր գնահատելով նոր բուժհաստատության նշանակությունը Վանք գյուղի եւ շրջակա բնակավայրերի բնակչության առողջության պահպանման գործում, շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես աջակցելու համար՝ դա համարելով կարեւոր հայրենանվեր գործունեություն:

 

Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանը հայտնի բարերար է: Նրա հովանավորությամբ հայրենի Վանք գյուղում երկու հյուրանոց է կառուցվել, ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոց ու մանկապարտեզ, վերանորոգվել է Գանձասարի վանք տանող ճանապարհահատվածը: Նա նաեւ արցախյան մեծ հարսանիքի «հեղինակներից» է: Բացի Վանք գյուղից, Լեւոն Հայրապետյանը բարեգործական ծրագրեր է իրականացրել նաեւ հանրապետության տարբեր բնակավայրերում: