Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Monument Watch-ը ահազանգում է․
«Օկուպացված Արցախի Վանք գյուղի տարածքում բարերար Լևոն Հայրապետյանի կողմից տեղադրված, գյուղը զարդարող և նրա նորովի խորհրդանիշը հանդիսացող մի շարք կոթողներ անհետացել են (https://www.youtube.com/watch?v=oU_VfjV9RoY): Մասնավորապես, գյուղի դպրոցի բակում գտնվող մի շարք փոքրիկ արձանների և բարերար Լևոն Հայրապետյանի հոր՝ Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին իրենց տեղում չեն: Կիսանդրու հեղինակը հայտնի քանդակագործ Ալեքսան Բաբայանն է: Կիսանդրին և փոքրիկ արձանները տեղադրվել էին 2007 թվականին (նկ. 1):
Կարելի է ենթադրել, որ դրանք ուղղակի կամ վանդալիզմի են ենթարկվել, կամ էլ թալանվել են, քանի որ պատրաստված են եղել մետաղներից: Տեսանյութից երևում է, որ թալանված է գյուղի դպրոցը և մանկապարտեզը:
Ադրբեջանական կողմը հեռացրել է (https://www.youtube.com/shorts/mIbK0OkeYWk) նաև գյուղի մուտքի մոտ տեղադրված խորհրդանշական առյուծների (նկ. 2-4) պատվանդանների վրայի հայերեն «Վանք» գրությունը (նկ. 5): Այդ պատվանդանների վրա են գտնվում քանդակագործ Ալեքսան Բաբայանի կողմից հեղինակած առյուծների արձանները: Վերջիններս տեղադրվել էին 2010-2011 թվականներին: Ըստ քանդակագործի՝ առյուծների պատկերման գաղափարի հիմքում Գանձասարի վանքի առյուծանման պատկերներն են (նկ. 6), որոնք ավանդականորեն Հասան-Ջալալյանների տոհմի խորհրդանշաններն են համարվում և պատվիրատուն՝ Լևոն Հայրապետյանը, դա հիմք ընդունելով, առյուծային տեսք է տվել միջավայրին՝ գյուղի մուտքը, հուշահամալիրը, հայտնի ժայռակերտ առյուծը (նկ. 7): Ըստ հեղինակի՝ սա ավանդականի, պատվիրատուի գաղափարի և քանդակագործի ու ճարտարապետի յուրահատուկ համագործակցության օրինակ է (hեղինակի բանավոր հաղորդումն է):
Նույն տեսանյութից երևում է, որ վնասված և թալանված է ժայռակերտ առյուծի մոտ գտնվող համալիրը»:
Նկ. 1 Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին, լուս.՝ https://www.facebook.com/photo/?fbid=417698213799092&set=a.417698197132427 էջից:
Նկ. 2 Վանք գյուղը մուտքի առյուծները, լուս.՝ Հ. Պետրոյսանի:
Նկ. 3 Մուտքի առյուծները, մանրամասներ, լուս.՝ Հ. Պետրոսյանի:
Նկ. 4 Մուտքի առյուծները, մանրամասներ, լուս.՝ Հ. Պետրոսյանի:
Նկ. 5 Վնասված պատվանդանը, լուսանկարը վերցված է @Kelbecerli յութուբյան էջում տեղադրված տեսանյութից, տեսանյութը՝ https://www.youtube.com/shorts/mIbK0OkeYWk։
Նկ. 6 Գանձասարի վանքի առյուծանման բարձրաքանդակը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:
Նկ. 7 Վանք գյուղի ժայռակերտ առյուծը, լուս.՝ Հ. Պետրոսյանի: