Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
- Չեմ կարող ասել՝ ԱԺ ընտրություններից հետո կոալիցիա կստեղծվի՞, թե՞ ոչ: Գուցե չստեղծվի, կուսակցություններից մեկը շատ բարձր ձայներ տանի և մյուս կուսակցություններին առաջարկ չանի, քանի որ միայնակ կղեկավարի: Ուստի՝ նախօրոք նման բանի մասին խոսելը ճիշտ չէ:
- Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այս հայտարարությունը ստորագրել:
- Այնուամենայնիվ, ես հավանական եմ համարում, որ կոալիցիա կստեղծվի, որ ԲՀԿ-ն կլինի կոալիցիայի մեջ: Ես ԲՀԿ-ին այլ կերպ չեմ պատկերացնում, այն կկազմի իշխանության մաս: Սա ամենախելամիտ որոշումն է, որ կայացվեց:
Այս հատվածն առանձնացրել ենք սատարման համաձայնություն տված ԲՀԿ խմբակցության մի պատգամավորի եւ լրագրողի զրույցից:
Կոալիցիոն վերջին հայտարարության լույսի ներքո ուշադիր կարդացեք եւ փորձեք հասկանալ, թե ինչո՞վ է զբաղված եղել սույն պատգամավորն իր կուսակցությունում, երբ քննարկելիս են եղել կոալիցիոն նոր հայտարարագրին միանալու, այն է` կոալիցիոն ուժերի` ԱԺ ընտրություններին մասնակցելու ձևաչափի եւ 2013 թվականին գործող նախագահի թեկնածությունը պաշտպանել-չպաշտպանելու հետ կապված հարցերը: Մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին: